Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 
  • Պետք է թոթափել վախերը

    Պետք է թոթափել վախերը

    21.10.2013| 17:21
    «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» համաժողովում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի անդամ Մարկ Լեյենբերգերը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ Եվրոպայում այլատյացությունը առաջացնում է վախեր, իսկ քաղաքական տարբեր խմբավորումներ շահարկում են այդ վախերը: Եվրոպական հանձնաժողովի անդամը նկատեց, որ եթե նախկինում այդ վախը, խտրականությունը կար հրեաների նկատմամբ, ապա հիմա՝ էմիգրանտների նկատմամբ, որոնք փախչել են աղքատությունից, վտանգներից և հանգրվանել Եվրոպայում:
  • «Ճանաչենք ուրիշի մշակույթը»

    «Ճանաչենք ուրիշի մշակույթը»

    21.10.2013| 16:58
    Երևանում ընթացող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» համաժողովի ժամանակ ԵԽ Միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախագահ Ժան-Մարի Հեյդը նշեց, որ Եվրոպան շատ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում տնտեսական ճգնաժամը: Շատ մարդիկ, լինելով գործազուրկ, ըստ Հեյդի, միանգամից դուրս են մղվում հասարակությունից: Դա էլ պարարտ հող է դառնում այլատյացության և անհանդուրժողականության սերմանման համար:
  • «Դեսպանները, հավանաբար, Հայաստանում զբաղվում են անձնական շահ հետապնդող առևտրային գործունեությամբ»

    «Դեսպանները, հավանաբար, Հայաստանում զբաղվում են անձնական շահ հետապնդող առևտրային գործունեությամբ»

    21.10.2013| 16:31
    Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին՝ ՀՀ-ում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները դադարեցնելու և նրանց գործողությունների օրինականությունը հետաքննելու կոչով: Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Ինթերնեշընըլ» մասնավոր ընկերության հանքարդյունաբերական բիզնես շահերը սպասարկելու նպատակով կառավարական օղակների վրա ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանների շարունակական ճնշումներին:
  • Հերթական բողոքի ակցիան` հոկտեմբերի 23-ին

    Հերթական բողոքի ակցիան` հոկտեմբերի 23-ին

    21.10.2013| 16:25
    «Վճարում ենք 100 դրամ» խումբը տարածել է հայտարարություն հոկտեմբերի 23-ին կայանալիք հերթական բողոքի ակցիայի մասին: «Մենք` ՀՀ քաղաքացիներս, որպես բողոքի նշան, և ի ցույց, որ քաղաքապետարանի անհիմն որոշումների քանակն արդեն դարձել է ծիծաղ առաջացնող:
  • Լրատվամիջոցների կողմից տարածվող վատ լուրերը կարող են ճակատագրական լինել ընթերցողի համար

    Լրատվամիջոցների կողմից տարածվող վատ լուրերը կարող են ճակատագրական լինել ընթերցողի համար

    21.10.2013| 16:19
    «Սարսափ ֆիլմերը լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում, երեխաները գիշերը չեն կարողանում քնել: Թույլ մի տվեք երեխաներին այդպիսի կինոնկարներ և մուլտֆիլմեր դիտեն` հատկապես երեկոյան, այդպիսով խաթարվում է նրանց հոգեբանությունը, չէ՞ որ նրանք դրան պատրաստ չեն»,-այսօր, «Տեսակետ» ակումբում նման հորդորով հանդես եկան Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տիրայր ավագ քահանա ՍԱՀՐԱԴՅԱՆԸ և հոգեբան Սամվել ԽՈՒԴՈՅԱՆԸ:
  • Նոր ավտոմայրուղի` Երևանում

    Նոր ավտոմայրուղի` Երևանում

    21.10.2013| 14:54
    Մայրաքաղաքում նախաձեռնվել են նոր շրջանցիկ ճանապարհների, տրանսպորտային հանգույնցների, հետիոտն անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոմայրուղու կառուցումը զգալիորեն կբեռնաթափի Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց և Ռուբինյանց-Սևակ փողոցների երթևեկությունը: Երկու փուլով իրականացվող ծրագրի երկրորդ փուլն ամբողջությամբ ավարտվել է:
  • «Իսլամը խաղաղության կրոն է»

    «Իսլամը խաղաղության կրոն է»

    21.10.2013| 14:03
    Արաբական պետությունների լիգայի Գլխավոր քարտուղարի տեղակալ Դը Ֆադել Մուհամեդ Ջավադը Երևանում ընթացող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց, որ Եվրոպայի խորհուրդը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լավագույն նախադեպերն են ստեղծել՝ պաշտպանելու մարդու իրավունքները այլատյացության, անհանդուրժողականության դրսևորումներից:
  • Ազատությունը կարող է բացահայտել նաև այլանդակ երևույթները

    Ազատությունը կարող է բացահայտել նաև այլանդակ երևույթները

    21.10.2013| 14:00
    Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը իր ելույթում նշեց, որ ինքը քանիցս այցելել է Հայաստան: «Մեզ պակասում է ընդհանուր քաղաքական կամքը», -ասաց Դունյա Միյատովիչը, որը եղել է ԵԱՀԿ տարբեր երկրներում: Նա ասաց, որ բոլոր երկրներում էլ կան անհանդուժողականության խնդիրները: Դունյա Միյատովիչն ասաց, որ ինքը Բոսնիայից է, որը շատ խնդրահարույց երկիր է:
  • Ակտիվիստներն իրենց բողոքն արտահայտեցին

    Ակտիվիստներն իրենց բողոքն արտահայտեցին

    21.10.2013| 13:56
    Հոկտեմբերի 21-22-ը Երևանում ընթանում է «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով բարձրաստիճան համաժողովը, որի կազմը բավականին ներկայացուցչական է՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկս, Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ, այլք:
  • Ծխախոտն ու ալկոհոլը նպաստում են հանցագործների ծնվելուն

    Ծխախոտն ու ալկոհոլը նպաստում են հանցագործների ծնվելուն

    20.10.2013| 15:07
    Հղիության ընթացքում ծխախոտի և ոգելից խմիչքների օգտագործումը մեծացնում է հանցագործ երեխա ունենալու վտանգը: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին պատմել է մանկական հոգեբույժ Եվգենի Մակուշկինը: